‘
Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Անտուան Գրիզմանը հաղորդել է, որ իր քույրը ահաբեկիչների ներխուժման ժամանակ եղել է Փարիզի «Բատալկան» համերգասրահում։ Երեկ Փարիզում երեկ տեռորիստական ակտերի շարք է իրականացվել, որին զոհ է գնացել մոտ 150 մարդ։
«Չեմ կարող չմտածել ահաբեկչական գործողությունների զոհերի մասին։ Աստված հոգ է տանում քրոջս մասին։ Փառք Բարձրյալին, որ նրան հաջողվել է «Բատալկան» համերգասրահից դուրս գալ։ Աղոթում եմ զոհերի և նրանց ընտանիքների համար»,-գրել է Գրիզմանն իր թվիթերյան էջում։
‘