‘
Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը հերթական փայլուն ցուցանիշն է գրանցել։
Եվրոպայի գործող չեմպիոնները երեկ ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթել են Անգլիայի հավաքականին։
Իսպանացիների դարպասը պաշտպանող Կասիլյասը կրկին գոլ բաց չի թողել։ Այդ հանդիպման շնորհիվ նա հավաքականում անցկացրած «չոր» հանդիպումների թիվը հասցրել է 100-ի՝ աշխարհում աննախադեպ արդյունք գրանցելով։
«Պորտուի» դարպասապահը կրկնել է նաև ազգային հավաքականների ակզմում անցկացրած հանդիպումների թվով Եվրոպայի ռեկորդը. Կասիլյասը Իսպանիայի հավաքականի դարպասը պաշտպանել է 165 խաղում՝ ազգային ընտրանու կազմում անցկացրած հանդիպումների թվով հավասարվելով լատվիացի Վիտալի Աստաֆևին։
Անառիկ պահելով սեփական դարպասը՝ Իկեր Կասիլյասը դարձել է պատմության միակ դարպասապահը, ով ազգային ընտրանում 100 «չոր» հանդիպում է անցկացրել:
Նշենք, որ այդ հանդիպումը Իսպանիայի հավաքականում 165-րդն էր «Պորտուի» դարպասապահի համար:
‘