‘
Հռոմի «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան այն մարդկանց թվում է, ովքեր նախօրեին՝ Ֆրանսիա – Գերմանիա ընկերական հանդիպմանը, տարհանվել են «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի տրիբունայից: Այս մասին տեղեկացնում է «RomaNews»-ը:
Հանդիպումը մինչև վերջ ընթացել է, և միայն մրցավարի սուլիչի ձայնի հնչելուց հետո երկրպագուները, անվտանգության նկատառումներից ելնելով, տրիբունաներից տարհանվել են մարզադաշտ:
«Ռոմա»-ի 51-ամյա գլխավոր մարզիչը ծրագրել էր Հռոմ վերադառնալ կիրակի, սակայն այս պայմաններում նա կարող է փոխել որոշումը:
Հիշեցնենք, որ Փարիզում նախօրեին սարսափելի իրադարձություններ են տեղի ունեցել: «Պարկ դե Ֆրանս» մարզադաշտի հարևանությամբ պայթյուն է գրանցվել: Այդ պահին ընթացել է Ֆրանսիա – Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին նաև ներկա է եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով տարհանվել և ուղղաթիռով դուրս է բերվել մարզադաշտից: Փարիզի տարբեր հատվածներում գրանցված պայթյունների ու կրակոցների հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 128 մարդ: Վիրավորների թիվը հասնում է 180-ի: Ֆրանսիայում հայտարարվել է եռօրյա սուգ:
‘