‘
Իսլանդիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Նորվեգիայի հետ։
Մեր հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ։:
Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ, իսկ Հրանտ Մելքումյանը սպիտակներով առավելության է հասել Ֆրոդե Ուրկադելային:
Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել Յոն Լյուդվիգ Համերի հետ, Սերգեյ Մովսեսյանը սևերով պարտվեց Արյան Տարիին:
3 տուրերից հետո Հայաստանի հավաքականն ունի 2 հաղթանակ և 1 պարտություն:
Շախմատի կանանց Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Թուրքիայի ընտրանու հետ:
Լիլիթ Մկրտչյանը հաղթել է իր պարտիան, Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կորսովան ոչ-ոքի են խաղացել, իսկ Էլինա Դանիելյանը զիջել է մրցակցին: Դիմակայությունն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով:
Երեք տուրերից հետո Հայաստանի հավաքականն իր ակտիվում մեկական հաղթանակ, ոչ-ոքի և պարտություն ունի։
‘