‘
Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդում են, որ Փարիզի հյուսիսում՝ Սեն-Դենի թաղամասում անցկացված հատուկ գործողությունների արդյունքում կան զոհեր:
France- Presse-ը հաղորդել է մեկ սպանվածի մասին՝ չհայտնելով ոչ մի այլ մանրամասն: Իսկ RTL հեռուստատեսությն տվյալներով՝ սպանվել է երեք մարդ, այդ թվում՝ մի կին, որի մարմնին պայթուցիկ է ամրացված եղել: Le Monde-ի տեղեկատվության համաձայն՝ փոխհրաձգության արդյունքում զոհվել է երկու մարդ:
Նախնական տվյալներով՝ հատուկ գործողության թիրախը եղել է Աբդելհամիդ Աբաաուդը, որին համարում են նոյեմբերի 13-ին Փարիզի հարձակումների կազմակերպիչը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը շրջապատել է կասկածյալների տունը, որտեղ կարող էր բարիկադավորված լինել մի քանի հոգի: Ինչպես Twitter-ում գրել են տեղացի լրագրողները, դեպքի վայրում մեծ թվով անվտանգության ուժեր են հավաքվել, շրջանի երկնքում ուղղաթիռ է պտտվում:
Սեն-Դենիի շրջանում է գտնվում Ստադ-դը-Ֆրանս մարզադաշտը, որն ուրբաթօրյա գրոհների թիրախներից մեկն էր: Փոխանցում է BBC-ն:
‘