‘
Հեղինակավոր «Goal.com» պարբերականը հարցում է անցկացրել և կազմել է «Ռեալ» — «Բարսելոնա» դիմակայության խորհրդանշական հավաքականը, որը ներկայացված է ստորև:
Դարպասապահ` Իկեր Կասիլյաս:
Պաշտպաններ` Դանի Ալվես, Կառլես Պույոլ, Սերխիո Ռամոս, Ռոբերտո Կառլոս:
Կիսապաշտպաններ` Սերխիո Բուսկետս, Զինեդին Զիդան, Չավի:
Հարձակվողներ` Ռոնալդու, Ռոնալդինյո, Լիոնել Մեսսի:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի շրջանակում նոյեմբերի 21-ին «Ռեալը» հյուրընկալելու է կատալոնական թիմին: Այս հանդիպումից առաջ «Բարսելոնան» 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» երկրորդ տեղում է` ակտիվում ունենալով 24 միավոր:
‘