‘Կոնգրեսի ցավակցականը` Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ’

1601

Հայ Ազգային Կոնգրեսը խոր վշտով ընդունեց Վարդուհի Վարդերեսյանի մահվան բոթը: Վարդուհի Վարդերեսյանը դերասանական ավագ սերնդի բացառիկ ներկայացուցիչներից մեկն էր, որ գերում էր հանդիսատեսին ինչպես իր դերասանական տաղանդով, այնպես էլ` մարդկային իր հմայքով:

Վարդուհի Վարդերեսյանը հայաստանյան մտավորականության շրջանում առանձնանում էր նաև իր բարձր քաղաքացիական գիտակցությամբ, անարդարության և կեղծիքի դեմ պայքարում հասարակության կողքին կանգնած լինելու իր վճռականությամբ: Վստահաբար նրա հիշատակն ու թողած ժառանգությունը դեռ երկար տարիներ կուղեկցեն մեր ժողովրդին:

Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է Վարդուհի Վարդերեսյանի հարազատների, նրա երկրպագուներին և ողջ հայ ժողովրդին` այս կորստի առիթով:

Նախորդ հոդվածը‘Պլանային ջրանջատում Աջափնյակում’
Հաջորդ հոդվածը‘«ՈՉ»-ի շտաբի կոչը’