‘
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն 2 խաղով որակազրկվել է «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի խաղում ստացած կարմիր քարտի համար, գրում է AS- ը:
«Էլ Կլասիկոյի» 84-րդ րոպեին 24-ամյա իսպանացին միտումնավոր հարվածել էր «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի ծնկին եւ անմիջապես հեռացվել խաղադաշտից: Որակազրկման պատճառով Իսկոն բաց կթողնի «Էյբարի» եւ «Խետաֆեի» հետ Պրեմիերայի խաղերը:
‘