‘Հայտնի են «Ոսկե գնդակի» հիմնական թեկնածուները’

885

ՖԻՖԱ-ն հրապարակել է 2015 թվականի «Ոսկե գնդակի» 3 հավակնորդների անունները:

Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում են Պորտուգալիայի հավաքականի և «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, Բրազիլիայի հավաքականի ու «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը:

Լավագույն ֆուտբոլիստի ընտրությանը մասնակցում են ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների ավագները, գլխավոր մարզիչները և ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Լավագույնի անունը հայտնի կդառնա 2016 թվականի հունվարի 11-ին, Ցյուրիխում կայանալիք հանդիսավոր միջոցառման ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Զիդանի որդին կարմիր քարտ է ստացել գլխով հարվածելու համար (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ. Տարվա լավագույն գոլի 3 թեկնածուները (տեսանյութ)’