‘
Մյունխենի «Բավարիայի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային զվարճացրել եւ զարմացրել են լուրերը, թե ինքը համարվում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի թեկնածու: 44-ամյա մասնագետն առանց վարանելու պատասխանել է, որ ոչ մի դեպքում չի գլխավորի «Ռեալը», հաղորդում է Goal.com -ը:
«Ոչ, ոչ, դա ոչ մի լավ բան չի տա: Ես եւ «Ռեալը» հարմար չենք իրար»,- ծիծաղելով ասել է Գվարդիոլան, որը Կատալոնիայի անկախության ակտիվ կողմնակից է եւ մասնակցում է անկախականների միջոցառումներին:
«Էլ Կլասիկոյում» «Ռեալի» պարտությունից հետո մադրիդյան թիմի երկրպագուները պահանջում են գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հրաժարականը, սակայն Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ մասնագետը վայելում է ակումբի վստահությունը եւ կշարունակի աշխատանքը:
‘