‘
«Մալագայի» ֆուտբոլիստները ստացել են աշխատավարձի մի մասը, որը ուշացրել էին դեռ նախորդ մրցաշրջանից:
Այդ գումարները, սակայն, կարող են չբավականացնել թիմի պարտքերը, հարկային պարտավորությունները, ֆուտբոլիստների տրանսֆերները մարելու համար, հաղորդում է Elconfidencial.com-ը:
Առանց այդ պարտքերը մարելու «Մալագան» չի կարող ստանալ Չեմպիոնների լիգայում իր հաջող մրցելույթների դիմաց ՈւԵՖԱ-ից հասանելիք պարգեւավճարները: Ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի կարծիքով, «իրավիճակը թույլ է տալիս մի փոքր շնչել, չնայած ոչ այնքան խորը», եւ կա վտանգ, որ պարտքերը մարելու համար ստիպված պիտի լինեն վաճառել թիմի ակտիվները՝ նկատի ունենալով «Մալագայի» առաջատարներին՝ Իսկոյին, Տուլալանին, Մոնրեալին եւ Կամաչոյին:
Հիշեցնենք, որ «Մալագայի» սեփականատերն է շեյխ Աբդուլա բին Նասեր Ալ-Տհանին, որը տնտեսական ճգնաժամի պայմաններում դադարեցրել էր թիմի ֆինանսավորումը:
‘