‘
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ իր գործակալը բանակցություններ է վարում Մադրիդի «Ռեալի» ղեկավարության հետ:
«Ամեն տարի խոսում են այդ մասին: Ես շշուկների մասին խոսելու ցանկություն չունեմ: «Ռեալի» հետ բանակցություններ չեմ վարել»,-Լևանդովսկու խոսքը մեջբերված է «Sport Bild»-ից:
Հիշեցնենք, որ լեհ ֆուտբոլիստի մյունխենյան ակումբի հետ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019 թվականը։
‘