‘
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին եւ պատրաստ է կատալոնական ակումբին առաջարկել ֆուտբոլի պատմության համար ռեկորդային գումար։ Բրազիլացի ֆուտբոլիստին ստանալու համար «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել 200 միլիոն եվրո, հաղորդում է fichajes.com -ը։ Ակումբները կբանակցեն հունվարին։ Եթե գործարքը տեղի ունենա, ապա Նեյմարը կգերազանցի ուելսցի Գարեթ Բեյլին, որի տրանսֆերն է համարվում ամենաթանկը՝ 100 միլիոն եվրո։
Նեյմարի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2018 թվականը։ Կողմերը բանակցում են պայմանագրի երկարաձգման շուրջ։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի առաջնության 13 հանդիպումներում խփել է 14 գնդակ:
‘