‘Մեսսիի պատասխանը քննադատներին’

1571

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատասխանել է իրեն քննադատողներին, ովքեր «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրին մեղադրում են Արգենտինայի հավաքականում վատ ելույթների համար։
«Ինձ բարկացնում է, երբ ինչ-որ մեկն ասում է, որ ես եւ թիմակիցներս բավականաչափ ջանք չենք գործադրում՝ հանդես գալով հավաքականում։ Բավականաչափ հաջողակ էինք, որպեսզի մասնակցեինք վերջին երկու մրցաշարերի եզրափակչին։ Այդ դեպքում ի՞նչ եք ուզում։ Այո, չհաղթեցինք, բայց դուրս չմնացինք վաղ շրջանում։
Ինձ նյարդայնացնում են մարդիկ, ովքեր քննադատում են՝ առանց ուղեղը միացնելու։ Չեմ երգում եւ չեմ պատրաստվում խաղերից առաջ երգել Արգենտինայի օրհներգը։ Պարտադիր չէ երգել, որպեսզի այդ ամենը զգաս ներսում»,- Մեսսիի խոսքը մեջբերում է «TyC Sports»-ը։

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» Գվարդիոլային բարելավված առաջարկ է արել’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ընտրակեղծարարներն առաջինն են արտագաղթելու’