‘
Ղպտի բլոգեր Ալբեր Սաբերը, որը համացանցում տարածել է «Մահմեդականի անմեղությունը» աղմկահարույց ֆիլմը, Կահիրեի դատարանի կողմից դատապարտվել է երեք տարվա ազատազրկության աստվածանարգության մեղադրանքով:
Սաբերը ձերբակալվել է սեպտեմբերին այն բանից հետո, երբ նրա հարեւանները բողոքել են այն բանից, որ նա հակաիսլամական ֆիլմը տեղադրել է Facebook-ում: Դատախազների խոսքերով, Սաբերի բլոգը անաստվածություն էր քարոզում:
Իրավապաշտպանները կոչ էին անում ազատ արձակել քրիստոնյա բլոգերին: որոշ մեկնաբաններ կարծեւմ են,որ Սաբերի ազատազրկումը վկայում է Եգիպտոսում իսլամիստների իշխանության գալուց հետո խոսքի ազատության խախտման մասին:
ԱՄՆ-ում նկարահանված «Մահեմադականների ակտիվությունը» ֆիլմը բողոքի անգվածային ալիք էր բարձրացրել մահմեդական աշխարհում:
‘