‘
Բելգիական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ «Լեսթեր»-ի դեմ խաղում Ազարի ստացած վնասվածքը լուրջ չէ: Ֆուտբոլիստը, պարզապես, կեղծակերպել է՝ Մոուրինյոյին բոյկոտելու համար:
Պորտուգալացի մասնագետը փոխարինել է Ազարին «Լեսթեր»-ի դեմ հանդիպման առաջին խաղակեսում, որը լոնդոնցիները զիջել են 1:2 հաշվով և զբաղեցրել Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ հորիզոնականը:
«Միակ բանը, որ ես գիտեմ այն է, որ Ազարը10 վայրկյանում ինքնուրույն որոշում էր կայացրել: Ենթադրում եմ, որ նրա վնասվածքը լուրջ է, քանի որ որոշեց այնուամենայնիվ դուրս չգալ խաղադաշտ, չնայած փորձում էր:
Էդենը երեք որոշում կայացրեց 10 վայրկյանի ընթացքում»,- ասել է Մոուրինյոն՝ պատասխանելով Ազարի վնասվածքի վերաբերյալ լրագրողների հարցերին:
‘