‘
Թուրինի «Յուվենտուսը» շարունակում է ջանքեր գործադրել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանին ձեռք բերելու նպատակով, հաղորդում է gazzetta.it- ը:
Իտալական ակումբը պատրաստ է Գերմանիայի հավաքականի 25-ամյա խաղացողի համար վճարել 30 միլիոն եվրո, սակայն դորտմունդյան ակումբն առայժմ մերժում է առաջարկները: Նախորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բորուսիան» արդեն մերժել էր «Յուվենտուսին»:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Գյունդոգանը մասնակցել է 16 հանդիպման, կատարել է մեկ գոլային փոխանցում:
‘