‘Սպանված զինվորը հետմահու պարգեւատրվել է’

1269

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության  բանակի N զորամասի շարքային Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հայտնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից: Հիշեցնենք, որ Արամայիս Ոսկանյանը զոհվել է հունվարի 9-ին: 

Նախորդ հոդվածը‘Հարավային Կորեայի նախագահը հունվարի 13-ին կարևոր ուղերձով կդիմի ժողովրդին’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Դեյվիդ Բոուին’