‘Իվանիշվիլին խոստացել է պաշտոնյաներից խլել պետական ամառանոցները’

815

Վրաստանի վաչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է պաշտոնյաներին «բոլոր արտոնություններից» զրկելու իր մտադրության մասին: Նման հայտարարություն, «Վրաստան Online»-ի փոխանցմամբ, նա արել է դեկտեմբերի 12-ին իր բիզնես-կենտրոնի մոտ հավաքված սոցիալապես անապահով մարդկանց հետ հանդիպմանը: «Ամառանոցները, ամեն տեսակի շինություններ, արտոնություններ, որոնք ունեն պաշտոնյաները, մենք խլելու ենք և օգտագործելու ենք: Այդ գումարները ձեզ վրա են ծախսվելու»,- խոստացել է Իվանիշվիլին: Նա հավաքվածներին հավաստիացրել է, որ կարիքավորներին օգնելը կառավարության առաջնահերթություններից է, և այդ նպատակին են ծառայեցվելու նաև խոշոր  բյուջետային միջոցներ:

 Ըստ լրատվամիջոցի՝ սոցիալապես անպաշտպան մի քանի տասնյակ մարդ ավելի վաղ հավաքվել է Թբիլիսիում Իվանիշվիլիի բիզնես-կենտրոնի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Նրանք այնտեղ են անցկացրել դեկտեմբերի 11-ի լույս 12-ի ողջ գիշերը:

Նախորդ հոդվածը‘Վ.Սողոմոնյան. Քոչարյանը չի առաջադրվելու և Պուտինի հետ չի հանդիպելու’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» պարտվեց «Սելտային»’