‘
«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Ցյուրիխում «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունից առաջ հայտարարել է, որ կնախընտրեր հինգ «Ոսկե գնդակների» փոխարեն ունենալ աշխարհի չեմպիոնի մեկ ոսկե մեդալ, փոխանցում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Չորս «Ոսկե գնդակների» տիրակալն այս տարի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման ֆավորիտն է: Հավակնորդների եզրափակիչ եռյակում են նաեւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Ռոնալդուն եւ «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը:
«Աշխարհի չեմպիոնի տիտղոսը յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար գլխավոր պարգեւն է»,- ասել է Մեսսին:
Հիշեցնենք, որ Մեսին 2014թ. աշխարհի փոխչեմպիոն է:
‘