‘
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին կարիերան շարունակելու է Սաուդյան Արաբիայի ՊՐՈ լիգան ներկայացնող «Ալ-Ռաեդ» ակումբում: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը, պայմանագրի մանրամասները հայտնի չեն:
«Ալ-Ռաեդը» Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնության 13 տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը (ընդհանուր՝ 14 ակումբ): Նոր թիմի կազմում Մարկոսը նորամուտը կարող է նշել հունվարի 28-ին, այդ օրը «Ալ-Ռաեդը» մրցելու է «Ալ-Շաբաբ» թիմի հետ:
Հիշեցնենք՝ Մարկոս Պիզելին վերջերս էր երկկողմանի համաձայնությամբ խզել ղազախական «Ակտոբեի» հետ պայմանագիրը:
‘