‘Օբամեյանգը.«Վերադարձանք տուն՝ աշխատանքի իմ սիրելի 10 համարի հետ» ‘

1166

Դորտմունդի «Բորուսիան» ավարտել է մարզումային հավաքը Դուբայում եւ վերադարձել է Գերմանիա:

«Վերադարձա տուն՝ աշխատանքի իմ սիրելի 10 համարի հետ»,- գրել է դորտմունդցիների գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ տեղադրելով լուսանկար Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

Հիշեցնենք, որ Դուբայում Թոմաս Տուխելի գլխավորած թիմը ստուգողական հանդիպումներում 4:0 հաշվով հաղթել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», 4:1 հաշվով՝ հարավկորեական «Չոնբուկին»:

Հունվարի 19-ին «Բորուսիան» ընկերական հանդիպում կանցկացնի չեխական «Սպարտայի» հետ:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Մարկոս Պիզելին կարիերան շարունակելու է Սաուդյան Արաբիայում’
Հաջորդ հոդվածը‘Australian Open. Մարգարիտա Գասպարյանը մեկնարկել է Սառա Էրանիի նկատմամբ հաղթանակով’