‘
beIN Sports-ի իտալացի լրագրող Տանկրեդի Պալմերին հայտարարել է, որ Լոնդոնի «Չելսի»-ն բանակցություններ է վարել Մասիմիլիանո Ալեգրիի հետ:
««Չելսի»-ն բանակցություններ է վարել Ալեգրիի հետ: Դեռ հստակ տեղեկություն չկա, թե ինչ պատասխան է տվել Ալեգրին «ազնվականներ»-ին»,- հայտարարել է Պալմերին:
Հիշեցնենք, որ «Չելսի»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը լքելու է իր պաշտոնն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
‘