‘ՌԴ պետական դումայի ապարատի աշխատակիցները աշխատավարձի քսանապատիկին համարարժեք պարգևավճար կստանան ‘

808

ՌԴ պետական դումայի ապարատի աշխատակիցները  Ամանորին ընդառաջ սովորական 6-8-ի փոխարեն՝ աշխատավարձի քսանապատիկին համարարժեք պարգևավճար կստանան (մոտ 100-120 հազար ռուբլի)՝ գրում է РИА Новости-ն՝  վկայակոչելով ռուսական խորհրդարանի ստորին պալատի իր աղբյուրը:

Օրենսդիր մարմնի աշխատակիցների միջին վարձատրությունը կազմում է 5-6 հազար ռուբլի: «Ամենայն հավանականությամբ՝ նման աննախադեպ պարգևավճարը կապված է նրա հետ, որ նախկինում աշխատավարձերը ոչ միայն չեն բարձրացվել, այլև կրճատվել են: Հուսով ենք, որ մինչև Ամանոր կհասցնենք ստանալ գումարը», երանությամբ եզրակացրել է լրատվամիջոցի զրուցակիցը:

Նախորդ հոդվածը‘Ճապոնիան F-15 է օդ բարձրացրել ՉԺՀ-ի՝ վիճելի կղզիների մոտ հայտնված ինքնաթիռի պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Թեկնածու չառաջադրելու և որևէ թեկնածուի չպաշտպանելու որոշումը հեշտ չի կայացվել’