‘
Ռուս կիսապաշտպան Դենիս Չերիշևն բուժզննում է անցել «Վալենսիա»-ում ու պայմանագիր կնքել։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
25-ամյա կիսապաշտպանը «Ռեալ»-ից «Վալենսիա» է տեղափոխվել վարձակալական հիմունքներով՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Իսպանիայի Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Չերիշևը խաղադաշտում անցկացրել է 33 րոպե և կատարել 1 գոլային փոխանցում։
«Վալենսիա»-ն մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում է և Չմեպիոնների լիգայի ուղեգիր ապահովող տեղից հետ է մնում 19 միավորով։
‘