‘
Տրանսֆորմատորի վրա բարձրացած կատուն Սոչիում տեղի ունեցած էլեկտրաէներգիայի խափանման պատճառ է դարձել, հայտնում է Interfax-ը:
Ավելի վաղ ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սոչիի կենտրոնում, տրանսֆորմատորային կետում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով էլեկտրաէներգիայի խափանումներ են եղել:
Հետագայում «Կուբանէներգո» ընկերությունից պարզաբանել են, որ պայթյունի փոխարեն կարճ միացում է տեղի ունեցել, որից հետո գործարկվել է ավտոմատ անջատման համակարգը: Վթարի հետեւանքով Սոչիի մի ամբողջ թաղամաս որոշ ժամանակով հոսանքազրկվել է:
‘