‘Մարեզ. «Շարունակելու ենք երազել ու սպասել իրադարձությունների զարգացմանը»’

1279

«Լեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մարեզն Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից (3:1) հետո հայտարարել է, որ իր թիմը փորձելու է պայքարել չեմպիոնության համար:

-Մենք մեծ հաղթանակի հասանք: Դեռ շատ հանդիպումներ ենք անցկացնելու, ուստի այժմ տիտղոսի մասին խոսելը ճիշտ չի լինի: Պարզապես պետք է շարունակենք մեր ճանապարհը: Կպայքարենք տիտղոսի համար և կտեսնենք, թե ինչ կստացվի: Չէինք սպասում, որ կհաղթենք 3:1 հաշվով, այնպես որ՝ շարունակելու ենք երազել ու սպասել իրադարձությունների զարգացմանը,-Մարեզի խոսքը մեջբերված է «BBC Sport»-ից:

Հավելենք, որ այժմ «Լեսթերն» ունի 53 միավոր և միանձնյա գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը:

Նախորդ հոդվածը‘«Լեսթերը» «Էթիհադում» հաղթում է «Մանչեսթեր Սիթիին» 1:3․հաշվով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Պարզապես ֆուտբոլիստներն ինքնավստահ են դարձել»’