‘
Լոնդոնյան «Չելսիի» եւ Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը խոստովանել է, որ կցանկանար աշխատել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ:
«Զիդանով հիանում էի դեռ այն ժամանակ, երբ երեխա էի, իսկ այժմ կցանկանայի աշխատել նրա հետ,_ Ազարի խոսքերն է մեջբերում La Gazzetta Dello Sport-ը: _Բացի այդ վերջերս Զիդանն իմ մասին որոշ բաներ է ասել: Հաճելի է նրան հետեւել «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում: Նա իր պարտականությունները կարողանում է հիանալիորեն կատարել: Կցանկանայի խաղալ նրա գլխավորած թիմում, սակայն այս պահին «Չելսիի» հետ պայմանագիր ունեմ»:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը «կապույտների» կազմում 30 հանդիպում է անցկացրել, խփել է 2 գնդակ եւ կատարել է 3 արդյունավետ փոխանցում:
‘