‘Հայազգի 11-ամյա Րաֆֆին դուրս է եկել ֆրանսիական X Factor նախագծի եզրափակիչ (Տեսանյութ) ‘

1250

Հայազգի 11-ամյա հրաշամանուկ Րաֆֆին, ով մասնակցում է ֆրանսիական M6 հեռուստաալիքի X Factor նախագծին, քվեարկության արդյունքներով դուրս է եկել մրցույթի եզրափակիչ փուլ: 

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, կիսաեզրափակիչ փուլում Րաֆֆին ժյուրիի անդամների՝ Ժիլբեր Ռոզոնի, Սանդրին Քորմանի ու Դեյվի համար կատարել է ամերիկացի երաժիշտ, ռոքնռոլի հիմնադիրներից Չաք Բերրիի Johnny B. Goode երգը: Մրցութային ծրագրի երկրորդ հատվածում Րաֆֆին Սանդրին Քորմանի ու եզրափակչի մասնակիցների հետ կատարել է Էդդի Միթչելի Pas de boogie woogie երգը: Մինչ այդ նա հանդիսատեսին ցնցել էր Էլվիս Փրեսլիի Blue Suede Shoes երգի կատարմամբ:

Մրցույթի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 26-ին: 

Նախորդ հոդվածը‘Արման Մուսինյան. ԲՀԿ-ն չեղյալ է հայտարարել ՀՀԿ-ի հետ կնքած հուշագիրը’
Հաջորդ հոդվածը‘ԽՍՀՄ ՊԱԿ-ի ղեկավար աշխատակիցը գտնում է, որ Կովկասի խնդիրներից մեկը Հայաստանի մասնատվածությունն է ‘