‘ Պիկե. «Հիանալի կլինի եթե «Լեսթեր»-ը դառնա Անգլիայի չեմպիոն»’

1062

«Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերարդ Պիկեն սոցիալական ցանցերից մեկում, պատասխանելով երկրպագուներից մեկին հարցին, կարծիք է հայտնել, որ «Լեսթեր»-ն ի զորու է հաղթել Անգլիայի առաջնությունում: ԱՊԼ-ի 25-րդ տուրում Կլաուդիո Ռանիերիի սաները հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին և այժմ 5 միավորով գերազանցում է մոտական հետապնդողին.

«Հիմա նրանք ֆավորիտներ են: «Էթիհադ»-ում հաղթանակը ցույց տվեց, որ նրանք ուժեղ թիմ ունեն: Հիանալի կլինի, եթե նրանք հաղթեն առաջնությունում»,- գրել է Պիկեն Թվիթերի իր միկրոբլոգում:

Նախորդ հոդվածը‘Բողոքի ակցիա տոմսերի գների թանկացման դեմ. «Լիվերպուլ»-ի մոտ 10 հազար երկրպագու լքել է մարզադաշտը’
Հաջորդ հոդվածը‘Ազար. «Կցանկանայի աշխատել Զիդանի հետ»’