‘
Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տվա հարցազրույցում նշել է, որ ազգային ընտրանին կարող է հաջողության հասնել ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնության ժամանակ:
-Մենք մեծ հույս ունենք, որ Եվրոպայի առաջնության ժամանակ լավ հանդես կգանք: Կարծում եմ՝ մենք ուժեղ թիմ ունենք և կարող ենք մարտահրավերներ ընդունել: Հավաքականը, ինչպես կյանքում ամեն ինչ, տարբեր փուլեր է ունենում: Այժմ մենք ձգտում ենք լավ խաղի և երկրպագուների հետ ներդաշնակության,-ասել է Ինյեստան:
Եվրոպայի առաջնության խմբային փուլում Իսպանիայի ընտրանին ընդգրկվել է D խմբում և մրցելու է Չեխիայի, Թուրքիայի, Խորվաթիայի հավաքականների հետ:
‘