‘«Բարսելոնան» Օզիլի տրանսֆերը գնելու մտադրություն չունի’

1300

«El Mundo Deportivo»-ի հետ զրույցում «Բարսելոնայի» ներկայացուցիչները հերքել են մամուլում շրջանառվող լուրերը, որոնց համաձայն՝ կատալոնական ակումբը հետաքրքրված է «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի ծառայություններով: «Բարսելոնան» Օզիլի հետ բանակցություններ չի վարել և չի պատրաստվում նման գործընթաց սկսել:

Ավելի վաղ գերմանական «Bild» պարբերականը գրել էր, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» փորձելու է գնել Օզիլի տրանսֆերը, իսկ վերջինս չի պատրաստվում երկարաձգել «Արսենալի» հետ պայմանագիրը:

Հայտնի է, որ «Բարսելոնան» հետաքրքրված է եղել Օզիլի ծառայություններով նախքան 27-ամյա ֆուտբոլիստի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը (2010 թվականին):

Նախորդ հոդվածը‘Ցյուրիխ. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գիրիի հետ և հաղթեց Շիրովին’
Հաջորդ հոդվածը‘Ալվեսը նշել է՝ ում դեմ է դժվարությամբ խաղացել’