‘Նավալնի եղբայրների դեմ քրեական գործ է հարուցվել’

1037

Ալեքսեյ և Օլեգ Նավալնի եղբայրների նկատմամբ քրեական գործ է հարուցվել խարդախության և փողերի լվացման մեղադրանքով , ИТАР-ТАСС-ին հաղորդել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Վերջինս նշել է, որ քննչական կոմիտեի տվյալներով՝ «Օլեգ և Ալեքսեյ Նավալնիները խարդախությամբ առևտրային ընկերությունից հափշտակել են 55 միլիոն ռուբլի»: «Ներկայում քննչական գործողություններ են ընթանում՝ կատարված հանցագործությանը Նավալնիների մասնակցության վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ»,- եզրափակել է Մարկինը:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին’
Հաջորդ հոդվածը‘Պայմանավորված խաղի մեխանիկան. ռուսական պարբերականը սենսացիոն փաստեր է հրապարակել’