‘
Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ չի անհանգստանում իր հասցեին հնչող քննադատությունների համար:
-Ինձ քննադատելը նորմալ երևույթ է: Ես չեմ անհանգստանում, սովոր եմ վատ մարդկանց: Այս ամենը, ասես, երեխայություն լինի. դու երկար ժամանակ նույն բանն ես տալիս, իսկ երբ դադարում ես, նրանք սկսում են լացել:
Երբ չեմ արձագանքում քննադատություններին, սկսում են ավելի շատ գրել: Հույս ունեմ՝ մինչև մրցաշրջանի ավարտը ես այսպիսի «վատ» մարզավիճակում կլինեմ,-Ռոնալդուի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
‘