‘
Բարսելոնա»-ի, «Ինտեր»-ի, «Չելսի»-ի և «Անժի»-ի նախկին հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն դատարանի միջոցով հասել է նրան, որ արգելվի իր նախկին ընկերուհու գրքի տպագրությունը, հայտնում է World Soccer Talk-ը:
Իր՝ «Revenge Porn – Football, sex, money: the testimony of Samuel Eto’o’s eх» գրքում Նատալի Կոուան գրում է իր մասին, որպես մի մարդու, ում նվաստացրել և դավաճանել են:
Կամերունցի ֆուտբոլիստի փաստաբանները դատարանի միջոցով հասել են այն որոշման, որ գիրքը խախտում է անձնական կյանքի անձեռնմխելիության մասին օրենքը:
Այդուհանդերձ, հրատարակչությունը մտադիր է բողոքարկել դատարանի այս որոշումը:
‘