‘
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հումորով է պատասխանել թիմի հարձակման եռյակի վերաբերյալ հարցին:
««Արսենալի խաղաոճը շատ նման է մեր ոճին՝ գեղեցիկ ֆուտբոլ, գնդակի տեղաշարժ, խելացի խաղ: Երբեք չես կարող ասել, թե նման խաղաոճ ունեցող թիմերի պայքարն ինչպես կավարտվի:
Ինչպե՞ս եմ խաղերից առաջ տրամադրում Մեսսիին, Սուարեսին և Նեյմարին: Նրանց ասում եմ՝ աբրակադաբրա, և հրաշքը սկսվում է: Աշխարհի լավագույն հարձակվողներն իմ տրամադրության տակ են: Նրանք ազատություն ունեն, բայց միևնույն ժամանակ՝ պարտականություններ»,-Էնրիկեի խոսքը մեջբերված է «AS»-ից:
‘