‘
ԿԺԴՀ-ն հարված կհասցնի Հարավային Կորեային և ԱՄՆ-ին, եթե այդ երկու երկրների համատեղ զորավարժություններում սպառնալիք նկատի իր երկրի հանդեպ: Այդ մասին փետրվարի 24-ին հաղորդել է Kyodo լրատվական գործակալությունը:
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները նախատեսված են մարտ ամսին և կտևեն ութ շաբաթ:
Փետրվարի 7-ին Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ Սեուլն ու Վաշինգտոնը բանակցություններ են սկսելու Կորեական թերակղզում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրելու վերաբերյալ՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի կողմից աճող սպառնալիքի: Փոխանցում է lenta.ru-ն:
‘