‘ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների վերաբերյալ քվեարկությունը կկայանա մարտի 1-ի երեկոյան’

1188

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ քվեարկությունը նշանակել է մարտի 1-ի երեկոյան, հաղորդել է Reuters-ը: Այդ մասին տեղեկացրել են ՄԱԿ-ի ամերիկյան առաքելությունում: ԿԺԴՀ-ի դեմ միջազգային պատժամիջոցներն ընդլայնելու բանաձևի քվեարկությունը տեղի կունենա GMT ժամը 20:00-ին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին քննարկել են ԿԺԴՀ-ի վրա ներգործելու միջոցները:

ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերն ընդգծել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն ԿԺԴՀ-ի դեմ կսահմանի վերջին 20 տարվա ընթացքում ամենախիստ պատժամիջոցները:

Փհենյանի և միջազգային հանրության փոխհարաբերությունների հերթական սրացման պատճառը հունվարին Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային փորձարկումների անցկացումը և փետրվարին հրթիռի արձակումն է: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը խախտելու դեմ հանդես են եկել ԿԺԴՀ հարևանները՝ Հարավային Կորեան, Չինաստանը և Ռուսաստանը, ինչպես նաև Միացյալ Նահանգները, Ավստրալիան, Ճապոնիան և այլ երկրներ: Փոխանցում է gazeta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Այսօր առավոտյան Նազարբաևը ներողություն է խնդրել իր գործընկերներից’
Հաջորդ հոդվածը‘Մարտի 1-ն էր, գարուն պիտի գար’