‘
ՖԻՖԱ-ի նորընտիր նախագահ Ջիանի Ինֆանտինոն անդրադարձել է աշխարհի առաջնության մասնակից երկրների թիվը 32-ից 40-ի հասցնելու հարցին։ Ծրագիրը նախատեսվում է իրագործել 2026 թվականից։
«40 երկիրը ՖԻՖԱ-ի հովանու ներքո գտնվող երկրների ընդհանուր թվի 19 տոկոսն է։ Այնպես որ, դա այդքան էլ շատ չէ։ Այսպիսով, մենք ևս 8 երկրի հնարավորություն ենք տալիս մասնակցել աշխարհի առաջնությանը։
Ավելի շատ երկրներ կերազեն մրցաշարում հայտնվելու մասին, ինչը նաև խթան կլինի ընտրական փուլում ավելի հաջող հանդես գալու համար։ Այս քայլն ավելի մասսայական կդարձնի ֆուտբոլը»,- Ինֆոնտինոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։
‘