‘
Պորտուգալական «Պորտուի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը, թվիթերյան էջում պատասխանելով հարցին, նշել է 2016թ. Եվրոպայի առաջնության ֆավորիտների իր տարբերակը:
«Կարծում եմ Ֆրանսիան է ֆավորիտ: Չի կարելի չհարգել Իտալիայի հավաքականին: Գերմանիան՝ այնուամենայնիվ, աշխարհի չեմպիոնն է: Խորվաթիան կարող է անակնկալ մատուցել»,- գրել է Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահը:
Եվրո-2016-ը տեղի կունենա հունիսի 10-ից հուլիսի 10-ը Ֆրանսիայում:
‘