‘
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ, տեղեկացնում է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան:
«Մենք գիտենք, թե ինչ ենք ուզում: Այս մասին դեռ չենք խոսի մինչև ամառ, քանի դեռ չի ավարտվել ընթացիկ մրցաշրջանը:
Ես և հաճախորդս վերջնական որոշում ենք կայացրել: Զլատանը ներկա պահին կենտրոնացել է Չեմպիոնների լիգայի վրա»,- հայտարարել է Ռայոլան:
‘