‘
«Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովը վստահ է, որ առաջիկա տարիներին Մադրիդի «Ռեալ»-ը հնարավորություն չի ունենա մրցակցել «Բարսելոնա»-ի հետ՝ «կապտանռնագույններ»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի պատճառով:
««Ռեալ»-ը խնդիրներ կունենա այնքան ժամանակ, որքան երկարաձգվի Մեսսիի դարաշրջանը: Եվ եթե արդեն ֆուտբոլիստներն իրենք են խոստովանում, որ զիջում են «Բարսելոնա»-ին, դա անհանգստացնում է:
Այժմ «Ռեալ»-ն անգամ գլխավոր մրցակից չէ մեր ակումբի համար: Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնա»-ն մեկ մրցակից ունի՝ «Ատլետիկո»-ն»,- Marca-ն մեջբերում է Ստոիչկովի խոսքերը:
‘