‘
ՈւԵՖԱ-ն Դորտմունդի «Բորուսիայի» դեմ գործ է բացել Լոնդոնի «Տոտենհեմի» հետ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում անվտանգությունն ապահովելու վերաբերյալ:
The Guardian-ի համաձայն՝ այդ գործը կքննարկվի մայիսի 19-ին: Դորտմունդում կայացած խաղից առաջ տեղի է ունեցել հրմշտոց, որի պատճառը եղել են ոստիկաններն ու ստադիոնի անվտանգության աշխատակիցները: Նրանք փակել են մուտքերից մեկը եւ փորձել արցունքաբեր գազի միջոցով ցրել հավաքվածներին: Դրա հետեւանքով տուժել էին անգլիացի 17 երկրպագուներ:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բորուսիան» հաղթել էր 3:0 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին Լոնդոնում:
‘