‘
«Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը հայտարարել է, թե մյունխենցիները թույլ չեն տա Խոսեփ Գվարդիոլային իրենց խաղացողներին գրավել «Մանչեսթեր Սիթի»:
Այն նորությունից հետո, թե Գվարդիոլան մրցաշրջանի ավարտին կգլխավորի Քաղաքաբնակներին, ասեկոսեներն անմիջապես սկսեցին «Էթիհադի» հետ խնամախոսել «Բավարիայի» առաջատար լիդերներին, ներառյալ՝ Դավիդ Ալաբային, Մանուել Նոյերին եւ Տիագու Ալկանտարային:
Սակայն Բեկենբաուերը պնդում է, որ մյունխենյան ակումբը թույլ չի տա Խոսեփին իր սաներին գրավել Պրեմիեր լիգա:
«Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա: Դա պարզապես ճիշտ չի լինի, Գվարդիոլան ինքն էլ հազիվ թե այդպիսի քայլի գնա: Իրավիճակը բարդացնում է բոլոր մասնակիցների աշխատանքը, ինչպես «Բավարիայի», այնպես էլ Պեպի: Ցավոք սրտի, մամուլում մշտապես նորանոր լուրեր են հայտնվում»,- Բեկենբաուերին է մեջբերում Bild-ը:
‘