‘
Նյոնում գտնվող ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Չեմպիոնների լիգայի 2015-16թթ. խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը:
1/8 եզրափակիչ փուլի արգելքը հաղթահարել էին «Վոլֆսբուրգը», «Ռեալը», «Պարի Սեն Ժերմենը», «Բենֆիկան», «Ատլետիկոն», «Մանչեսթեր Սիթին», «Բարսելոնան» և «Բավարիան»: Կիսաեզրափակիչ փուլի ուղեգրերի համար պայքարելու են հետևյալ զույգերը.
- «Վոլֆսբուրգ» — «Ռեալ Մադրիդ»
- «Բավարիա» — «Բենֆիկա»
- «Բարսելոնա» — «Ատլետիկո Մադրիդ»
- «Պարի Սեն Ժերմեն» — «Մանչեսթեր Սիթի»:
1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղերը կայանալու են ապրիլի 5-ին և 6-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ ապրիլի 12-ին և 13-ին: Նշենք նաև, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կայանալու է մայիսի 28-ին, Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում:
‘