‘Լուի վան Գալ. ««Լեսթերից» հետ մնալն ամոթալի չէ»’

1215

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը գովասանքով է խոսել Պրեմիեր լիգայի առաջատար «Լեսթերի» մասին և նշել է, որ չի ամաչում «աղվեսներին» զիջելու համար:

-Չեմ կարծում, թե ամոթալի է այն, որ մենք հետ ենք մնում «Լեսթերից»: «Լեսթերի» խաղը ֆուտբոլն ավելի գրավիչ է դարձնում: Գումարը ոչ միշտ է վճռորոշ դերակատարություն ունենում: «Լեսթերը» թիմային խաղ է ցուցադրում, որակյալ խաղ:

Անգլիայի Պրեմիեր լիգան շատ ուժեղ առաջնություն է, և թիմերի միջև տարբերությունն արդեն աննկատ է: Յուրաքանչյուրը կարող է հաղթել յուրաքանչյուրին և պարտվել: Դրանով Անգլիան տարբերվում է Ֆրանսիայից, Հոլանդիայից: Իսպանիայում ևս կարելի է հաղթել յուրաքանչյուրին, բայց այնտեղ «Բարսելոնան», ըստ իս, բացառություն է,-ասել է Լուի վան Գալը:

Հավելենք, որ այժմ «Լեսթերն» ունի 66 միավոր, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 47:

Նախորդ հոդվածը‘«Ռեալ Մադրիդ» – «Սեվիլյա» 4-0․ Արքայական ակումբը խոշոր հաշվով հաղթանակ է տանում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «19 տարեկանում մոտ էի «Կիևոյի» հետ պայմանագիր կնքելուն»’