‘Վարդի. «Ես պետք է սեղմեմ ատամներս և շարունակեմ տքնաջան աշխատել» ‘

1086

-Հավաքականում զգոնության հետ ոչ մի խնդիր չի կարող լինել: Բոլորս կենտրոնացել են հավաքականի ելույթների վրա: Ընդհանրապես նշանակություն չունի, թե որ ակումբից ես և Պրեմիեր լիգայում թիմդ ինչ հորիզոնականում է: Երբ մարզիչը քեզ հավաքական է հրավիրում, պետք է ցույց տաս այն ամենը, ինչ արել ես ամբողջ մրցաշրջանի ընթացքում:

Ես պետք է սեղմեմ ատամներս և շարունակեմ տքնաջան աշխատել: Ինձ անդադար հարցնում են «Լեսթերի» հավանական չեմպիոնության մասին և  շարունակելու են հարցնել, քանի դեռ մենք նման հնարավորություն ունենք: Այժմ ինձ համար հաճելի է, որ մեկ շաբաթ կարող եմ կտրվել այդ ամենից և մտածել միայն հավաքականի մասին,-Վարդիի խոսքը մեջբերված է «AS»-ից:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 31-րդ տուրից հետո «Լեսթերը» 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և երկրորդ հորիզոնականում գտնվող «Տոտենհեմին» գերազանցում է 5 միավորով:

Նախորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. 10-րդ տուրի արդյունքները’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչն իրեն ընդգրկել է լավագույն ֆուտբոլիստների հնգյակում’