‘
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կարող է կրկին դառնալ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ,- հայտնում է «Bild»-ը։
Գերմանիայի հավաքականի 23-ամյա խաղացողի նախկին ակումբը կարող է փորձել ամռանը ձեռք բերել նրան, քանի որ Գյոտցեն մյունխենյան ակումբում բավարար խաղաժամանակ չի ստանում։ 2016 թվականին նա «Բավարիայի» կազմում դաշտում անցկացրել է ընդամենը 54 րոպե, ինչի պատճառով շշուկներ կան, որ նա կարող է բաց թողնել ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությունը, սակայն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն իր աջակցությունն է հայտնել Գյոտցեին։
Ավելի վաղ կիսապաշտպանն ինքն էր հայտարարել, որ մտադիր է մյունխենյան ակումբում իր հեռանկարները քննարկել թիմի ապագա գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ։ Գյոտցեն «Բորուսիայում» հանդես է եկել 2008-2013 թվականներին։
‘