‘
«Էվերտոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսը պատրաստ է գլխավորել «Աստոն Վիլան», նույնիսկ եթե ստիպված լինի աշխատել Չեմպիոնշիփում։
Ինչպես հայտնի է, 52-ամյա շոտլանդացին «Ռեալ Սոսյեդադից» ազատվելուց հետո մրցաշրջանի կեսից մնացել է առանց ակումբի։ Վերադառնալով Անգլիա, Դեյվիդը հասցրել է ուժերը փորձել հեռուստատեսությունում և պատրաստակամություն է հայտնել վերսկսելու մարզչական աշխատանքը։
Մոյեսին աշխատանք կարող է առաջարկել «Աստոն Վիլլան»։ Մոտ օրերս բիրմինգհեմյան ակումբը հրաժեշտ կտա Ռեմի Գարդին, որին չհաջողվեց Վիլլաների դիրքը բարելավել Պրեմիեր լիգայում։
Դեյվիդին չի շփոթեցնում Չեմպիոնշիփում աշխատելու հեռանկարը։ Ավելին, հանուն «Աստոն Վիլլայի» Մոյեսը պատրաստ է ուղևորվել 2-րդ դիվիզիոն։
‘