‘Յուրա Մովսիսյան. «Պատիվ էր խաղալ մեր ավագի հետ»’

1731

«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել եւ հաջողություն մաղթել Հայաստանի հավաքականում կարիերան ավարտած դարպասապահ Ռոման Բերեզովսկուն:

«Պատիվ էր խաղալ մեր ավագի հետ: Շնորհակալություն եւ հաջողություն, թիվ 1, Ռոման Բերեզովսկի»,- Ֆեյսբուքում գրել է Յուրա Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ Բերեզովսկու հրաժեշտի խաղում Հայաստանի հավաքականը 0:0 հաշվով խաղաց Բելառուսի թիմի հետ:

Յուրա Մովսիսյանը հրավեր չէր ստացել խաղին:

Նախորդ հոդվածը‘ Կլոպ. «Միշտ SMS-ներ եմ սպասում իմ ֆուտբոլիստներից»’
Հաջորդ հոդվածը‘Շառլեռուայում սպանված անձը ԱԷԿ-ի պահապան չի եղել’